Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԵՄ առաջնորդներն ԱՄՆ–ին համոզում են, որ նա կրկին դառնա Կիևի գլխավոր հովանավորը. Նարիշկին

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է, որ «Ցանկացողների կոալիցիան» փորձում է խափանել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացը և պայմաններ է ստեղծում հակամարտային ներուժի աճի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ միասին և առանձին փորձում են համոզել ԱՄՆ-ին կրկին դառնալու Կիևի գլխավոր հովանավորը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Ավելի վաղ Նարիշկինը հայտարարել էր, որ «Ցանկացողների կոալիցիան» փորձում է խափանել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացը և պայմաններ է ստեղծում հակամարտային ներուժի աճի համար` ընդհուպ մինչև լայնածավալ ռազմական հակամարտություն։
«Սակայն խաղաղության վերաբերյալ պայմանավորվածությունների խափանումը միակ նպատակը չէ, որը հետապնդում են եվրատլանտյան էլիտաները։ Մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ միասին և առանձին փորձում են համոզել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, առաջնորդին, ԱՄՆ նախագահին` կրկին դառնալ գլխավոր գործող անձ, Կիևի ռեժիմի գլխավոր հովանավորը», – ասել է Նարիշկինը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուիտկոֆն ու Քուշները կմեկնեն Փարիզ՝ Ուկրաինայի դաշնակիցների հանդիպմանը