ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, պատասխանել է Հայաստանի իշխանությունների քննադատությանը, թե ինչու չի ծառայել բանակում։ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Դիմում եմ գրել 8 տարի առաջ այն ժամանակվա գլխավոր զինկոմիսար Հենրիկ Մուրադյանի անունով։ Դիմումում գրել եմ՝ «Ես՝ Նարեկ Կարապետյանս, սահմանադրական պարտքս կատարելու համար խնդրում եմ ինձ զորակոչել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության»։ Կից ներկայացրել եմ նաև զինգրքույկս, ծննդյան վկայականը»,- պատմում է Կարապետյանը, որը դրանից շատ առաջ առողջական վիճակի պատճառով ազատվել էր ծառայությունից։
Նա զինկոմիսարից ստացել է բացասական պատասխան։
Ցանկանալով ռազմական գիտելիքներ ձեռք բերել` Կարապետյանը հետագայում վերապատրաստում է անցել համապատասխան կազմակերպություններից մեկում։