Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կհատկացնի

«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը 2004 թ. օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար ՀՀ կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կտրամադրի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխմամբ:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը կերարաձգի «Արփա–Սևան» ԲԲԸ–ի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը ևս 4 տարով` յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 300 մլն դրամ գումար։
«Այսպիսով կապահովվի հիդրոհանգույցի անվտանգ և անխափան շահագործումը, պահպանումը, ջրային համակարգի օտարման գոտում սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև հիդրոհանգույցով տեղափոխված ջրի ծավալի չափով Սևանա լճի ջրային պաշարների ավելացումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը 2004 թ. օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին, որի գործողության ժամկետը ՀՀ կառավարության 2023 թվականի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա որոշմամբ պայմանագիրը կգործի մինչև 2030 թվականը։