Զախարովան «Եվրոպայի թշվառ ստրկության» մասին Բելգիայի վարչապետի խոսքը սարսափի ճիչ է անվանել

ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Բելգիայի վարչապետի հայտարարությունը։
Sputnik
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի այն հայտարարությունը, թե Եվրոպան «թշվառ ստրուկ» է դարձել, ողբերգական դատապարտվածության զգացում է պարունակում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ–ից ԵՄ-ի կախվածության վերաբերյալ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը երեքշաբթի հայտարարել էր, որ երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկ լինելը՝ այլ բան։
«Դա եվրոպական իրականության ողբերգական փաստում է... Այս առումով, Բելգիայի վարչապետի ասածը նույնիսկ ոչ թե օգնության ճիչ է, այլ սարսափի ճիչ այն բանի համար, թե ինչի են հենց իրենք իրենց հասցրել», – ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում։
Նրա կարծիքով` նման անկեղծությունը հեռանկար է ստեղծում, որ ներքին անհամաձայնությունը և անազատության նկատմամբ դիմադրությունը դեր կխաղան Արևմտյան Եվրոպայի կողմից առկա խնդիրները գիտակցելու գործում։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խորը ճգնաժամ են ապրում։