ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
Այդ մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք՝ համապատասխան օրինագիծն Ազգային ժողովն ընդունել էր երեկ՝ հունվարի 20-ին։
Որպես նախագծի հիմնավորում նշվում է, որ չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։
Հավելենք, որ արցախյան պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։