Փաշինյանը գեներալ–մայորի կոչում է շնորհել նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին

Կամո Ցուցուլյանը ՀՀ ոստիկանապետ է նշանակվել 3 օր առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհել ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին և 7-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Կոլյայի Ցուցուլյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,– ասվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 19–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային փոխատեղում է իրականացրել` ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար, իսկ փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը՝ ՀՀ ոստիկանության պետ–ներքին գործերի նախարարի տեղակալ։
Նշենք, որ Կամո Ցուցուլյանը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թ. հունվարի 9-ին։