Մենք մեր հիմնարար սկզբունքներից չենք հրաժարվի. Դանիայի ԱԳՆ ղեկավարը` Գրենլանդիայի մասին

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հունվարի 21–ին հայտարարել էր Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան ձեռք բերելու շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու մտադրության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հերքել է Գրենլանդիան ձեռք բերելու շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հունվարի 21–ին հայտարարել էր Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան ձեռք բերելու շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու մտադրության մասին։
«Մենք հիմնարար սկզբունքներից չենք հրաժարվի և որևէ բանակցության մեջ չենք մտնի։ Սա մի բան է, որին մենք երբեք չենք գնա»,-Կոպենհագենում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարարը, նրա խոսքերը մեջբերում է «Բլումբերգ» գործակալությունը։
Նշենք, որ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին նախազգուշացրել են զերծ մնալ կղզին զավթելու փորձերից՝ նշելով, որ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք են ակնկալում։
Գրենլանդիայի իշխանությունները բնակչությանը հորդորել են 5 օրվա սննդի պաշար հավաքել