Հայտնի են Հայաստանի շախմատի չեմպիոնները

Մանուէլ Պետրոսյանը 2–րդ անգամ դարձավ ՀՀ շախմատի առաջնությունների հաղթող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․Հայտնի են 2026 թվականի Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնել է, որ կանանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Անահիտ Մկրտչյանը։ Նա 9 հնարավորից հավաքել է 6,5 միավոր։
Անահիտ Մկրտչյան
Տղամարդկանց առաջնությունում լավագույնը կրկին դարձել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և երկրորդ անգամ իր կարիերայում նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Պետրոսյանը ՀՀ չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։