«Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն». ՀՖՖ-ն շնորհավորել է Մխիթարյանին

Մխիթարյանը ազգային հավաքականի կազմում անցկացրած 95 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:
«Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 37-ամյակը: Շնորհավորում ենք», - ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ֆուտբոլիստին շնորհավորել են նաև Միլանի «Ինտերն» ու Երևանի «Փյունիկը», որտեղ Հենրիխը սկսել է ֆուտբոլային կարիերան:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի կազմում հանդես է եկել 2007-2022 թվականներին: 95 խաղում նա դարձել է 32 գոլի հեղինակ՝ դառնալով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն: