Գրենլանդիայի իշխանությունները բնակչությանը հորդորել են 5 օրվա սննդի պաշար հավաքել

Խորհուրդները հիմնված են ճգնաժամի իրատեսական սցենարների մասնագիտական գնահատականների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Գրենլանդիայի ձկնորսության, որսորդության և գյուղատնտեսության նախարար Պիտեր Բորգը կղզու բնակչությանը հորդորել է առնվազն հինգ օրվա սննդի պաշար հավաքել։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք գործողությունների ծրագիր ենք ներկայացնում անկանխատեսելի հանգամանքների համար։ Պատրաստվեք արտակարգ իրավիճակի. հինգ օրվա պաշար հավաքեք... Որքան շատ մարդ կարողանա ինքն իրեն ապահովել և օգնել ուրիշներին, այնքան ավելի ամուր կլինի մեր հասարակությունը»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բորգը։
Նա հիշեցրել է համայնքապետարանների, ոստիկանության, ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ համատեղ մշակված գրքույկի մասին, որում ներկայացված է արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների ծրագիրը։
Նախարարը հավելել է, որ խորհուրդները հիմնված են ճգնաժամի իրատեսական սցենարների, դրա տևողության և այնպիսի պայմանների մասնագիտական գնահատականների վրա, ինչպիսիք են կլիման և ենթակառուցվածքները։
ԱՄՆ–ն պահանջում է անհապաղ բանակցություններ սկսել Գրենլանդիայի ձեռքբերման շուրջ. Թրամփ