Եվրոպայի ամենասարսափելի երկաթուղային աղետները. լուսանկարներ

Վերջին օրերին Եվրոպայում տեղի է ունեցել երկաթուղային 3 վթար, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Sputnik
Վերջին օրերին Եվրոպայում գնացքների վթարի երեք դեպք է տեղի ունեցել:
Անցած հանգստյան օրերին Մալագա-Մադրիդ երթուղով ընթացող գնացքը, որում 317 ուղևոր է եղել, դուրս է եկել գծերից և հայտնվել մեկ այլ գծում, որով այդ պահին անցնելիս է եղել մտել Մադրիդից Հուելվա գնացքը (մոտ 100 ուղևորով)։ Այդ շարժակազմը նույնպես դուրս է եկել գծերից։ Մահացել է 39 մարդ, տուժել՝ 152-ը։
Այսօր տեղի է ունեցել երկաթուղային մեկ այլ վթար Ժելիդա և Սան Սադուրնի դ'Անոյա քաղաքների միջև: Մահացել է մեկ մարդ, տուժել` 37-ը։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է, 6-ինը՝ միջին ծանրության, 26-ը ստացել են թեթև վնասվածքներ։
Այսօր Լեհաստանում` Վարշավա-Կրակով երկաթգծի Մեխով-Սլոմնիկի հատվածում, գնացքը դուրս եկել ռելսերից։ «Polregio» ընկերությանը պատկանող շարժակազմում եղել է մոտ 20 ուղևոր, տուժածներ չկան:
Ստորև ներկայացնում ենք Եվրոպայի ամենասարսափելի երկաթուղային աղետները
1 / 12

Գնացքի վթար Իսպանիայում

2026 թվականի հունվարի 20-ին Կորդոբայում երկու ճեպընթաց գնացքներ դուրս եկան գծերից

2 / 12

Երկաթուղային վթար Բելգիայում

2010 թվականի փետրվարի 15-ին Բրյուսելի արվարձանում 2 գնացքներ բախվեցին

3 / 12

Երկաթուղային աղետ Շոտլանդիայում

1915 թվականի մայիսի 22-ին երեք գնացքների բախման և դրան հաջորդած հրդեհի զոհ դարձավ 226 մարդ

4 / 12

Վթար Հունգարիայում

2003 թվականի մայիսի 8-ին գնացքը բախվեց գերմանական ավտոբուսին

5 / 12

Գնացքների վթար Հունաստանում

2023 թվականի մարտի 1-ին մարդատար գնացքը բախվեց բեռնատար գնացքին

6 / 12

Երկաթուղային վթար Իտալիայում

2016 թվականի հուլիսի 12-ին Անդրիա քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ մերձքաղաքային երկու գնացքների բախում

7 / 12

Վթար Ֆրանսիայում

1895 թվականի հոկտեմբերի 22-ին ուղևորատար գնացքը դուրս եկավ Մոնպառնասի կայարանի կառամատույց, կոտրեց շենքի պատը և բարձրությունից ընկավ փողոց

8 / 12

Գնացքի վթար Սանտյագո դե Կոմպոստելայում

Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գնացքը դուրս եկավ գծերից, տասնյակ մարդիկ մահացան ու վնասվածքներ ստացան

9 / 12

Ճեպընթացի վթար Գերմանիայում

2026 թվականի հունվարի 21-ին տեղի ունեցած աղետի հետևանքով մահացավ 100 մարդ

10 / 12

Երկաթուղային վթար Անգլիայում

1997 թվականի սեպտեմբերի 19-ին Սաութհոլի կայարանում ճեպընթաց մերձքաղաքային և բեռնատար գնացքների բախման հետևանքով մահացավ 7 մարդ, շուրջ 150 մարդ վնասվածքներ ստացան

11 / 12

Երկաթուղային աղետ Իտալիայում

1944 թվականի մարտի 2-ից 3-ը Բալվանոյում գնացքի բեռնատար վագոններում ավելի քան 500 մարդ մահացավ շոգեքարշի վառարանից ածխածնի երկօքսիդի և այրման այլ արտադրանքների թունավորումից

12 / 12

Գնացքի վթար Մոնտենեգրոյում

2006 թվականի հունվարի 24-ին ուղևորատար գնացքը դուրս եկավ գծերից և ընկավ գետի կիրճը, 43 մարդ մահացավ, 198-ը` տուժեց