Վերին Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով)
Sputnik
Վերին Լարսը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպարտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել են բքի ու վատ տեսանելության պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):