Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է զոհվել

Հարված ստացած ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի դրոնի թիրախային հարվածի հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում տղամարդ է զոհվել, նրա ինքնությունը պարզվում է: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինո քաղաքում թշնամու անօդաչու թռչող սարքի հերթական թիրախային հարվածից, նախնական տվյալներով, զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Օպերատիվ ծառայությունները պարզում են նրա ինքնությունը», - իր տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը՝ հավելելով, որ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։