Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիային

ԱՄՆ-ն Գրենլանդիայի ձեռքբերումը կքննարկի Դավոսի համաժողովում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիային, դանիացի պաշտոնյաները նույնիսկ կղզի չեն այցելում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պետք է ստանանք այն (Գրենլանդիան – խմբ.)... Այն (Դանիան – խմբ.) չի կարող պաշտպանել (կղզին – խմբ.)... Ես ճանաչում եմ առաջնորդներին, նրանք շատ լավ մարդիկ են, բայց նրանք նույնիսկ այնտեղ չեն գնում», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ–ն Գրենլանդիայի ձեռքբերումը կքննարկի Դավոսի համաժողովում։
Նշենք, որ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է ԱՄՆ–ի մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզին զավթելու հետևանքների մասին՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։
Գրենլանդիայի ամբողջ պաշտպանությունը բաղկացած է 2 շնասահնակից. Թրամփ