Սպառողական ապրանքների գնաճը Հայաստանում 2026 թվականին. ԵԱԶԲ կանխատեսումը

2025 թվականի վերջին արձանագրվել է գնաճի արագացում, մասնավորապես, ծառայությունների ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը 2026 թվականին սպառողական գնաճը կանխատեսում է 3,3% մակարդակում, ինչը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսմանը (3±1%):
Հայաստանում գնաճի նույն ցուցանիշն արձանագրվել է 2025 թվականի արդյունքներով: Վերլուծաբանները դեկտեմբերին նշել են որոշակի արագացում՝ 4,3 %, ինչը կապված է մինչև տարեվերջ համաշխարհային գների դինամիկայի հետ:
Դեկտեմբերին նաև ծառայությունների ոլորտում է արձանագրվել գնաճ (3,1%). դրա հետ մեկտեղ, ոչ պարենային հատվածում այն կայունացել է՝ ընդամենը 0,9%:
Ըստ Համաշխարհային բանկի, 2026 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 4 %։ Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ի կանխատեսումը մոտ է ՀՀ Կենտրոնական բանկի սպասումներին և կազմում է 3%։
Ավելի վաղ ԵԱԶԲ-ն կանխատեսել էր, որ Հայաստանի ՀՆԱ աճը 2026 թվականին կկազմի 5,3 %: