ՌԴ ԱԳ նախարարը հաստատել է, որ Մոսկվան շփումներ է ունեցել Թեհրանի և Թել Ավիվի հետ

Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է օգնել, երբ դիմում են օգնության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ ՌԴ–ն Իրանի և Իսրայելի հետ շփումներ է ունեցել նրանց իսկ խնդրանքով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էինք, որ նման շփումներ են եղել 2025–ի վերջին ամիսներին, և բանակցությունների նպատակը եղել է հասնել նրան, որ Իրանն ու Իսրայելը չսպառնան միմյանց։
Արևմուտքում ճգնաժամ է հասունանում, Գրենլանդիան դրա վառ օրինակն է. Լավրով
Լավրովն այսօր ասուլիսի ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել, երբ դիմում են օգնության համար` միաժամանակ ոչինչ չպարտադրելով որևէ մեկին։
Հիշեցնենք` հունվարի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրույցների ընթացքում քննարկվել է Իրանում և տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսվել է լարվածությունը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով թուլացնելու անհրաժեշտության մասին։
Լավրովը տարակուսանք է հայտնել ՀՀ–ից հնչող մեղադրանքների կապակցությամբ