Մակրոնը G7-ի գագաթնաժողովի նպատակներից մեկը համարում է ԲՐԻԿՍ-ի և G20-ի հետ գործակցությունը

Ֆրանսիայի նախագահությամբ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Մեծ յոթնյակի» (G7) առաջիկա գագաթնաժողովի նպատակներից մեկը համարում է ԲՐԻԿՍ–ի և «Մեծ քսանյակի» հետ համագործակցության աստիճանի բարձրացումը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«G7-ի գագաթնաժողովի նպատակը կլինի համագործակցության ցանցի կառուցումը և զարգացող երկրների՝ ԲՐԻԿՍ-ի, «Մեծ քսանյակի» հետ կամուրջների կառուցումը», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ ելույթ ունենալով Դավոսի տնտեսական համաժողովում։
Ֆրանսիայի նախագահությամբ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հունիսին։ Միավորումը ներառում է ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան: Վերջին տարիներին G7-ն ավելի հաճախ է քննարկում զարգացող տնտեսությունների և գլոբալ ձևաչափերի, այդ թվում ԲՐԻԿՍ-ի հետ գործակցությունը:
«Նա ոչ ոքի պետք չէ և շուտով հեռանալու է». Թրամփը՝ Մակրոնի մասին