Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի և Զապորոժիեի մարզի 2 բնակավայր. ՊՆ

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» և «Դնեպր» խմբավորումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նովոպավլովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Նովոպավլովկան վերահսկողության տակ է վերցրել «Կենտրոն» զորախմբավորումը։
Հաղորդվում է նաև, որ Զապորոժիեի մարզի Պավլովկա բնակավայրը վերահսկողության տակ է վերցրել «Դնեպր» զորախմբավորումը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։