ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հանձնել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարի» հուշամեդալը:
Այսօր Ռուսաստանի ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանդիպել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Նա լրագրողներին շնորհակալություն է հայտնել գերատեսչության գործունեության նկատմամբ ցուցաբերած ուշադրության, անձնվեր աշխատանքի, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար և ներկաներին գերատեսչական պարգևներ է հանձնել: