Փրկարարները երեք օրում արգելափակումից դուրս են բերել մոտ 130 ավտոմեքենա

Համապատասխան օգնություն է ցուցաբերվել քաղաքացիներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 08։00-ն ձյան առատ տեղումների հետևանքով 128 տրանսպորտային միջոց է արգելափակվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքել են իրավիճակին՝ և արգելափակումից դուրս է բերվել 128 տրանսպորտային միջոց և 254 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Աշխատանքները կատարվել են ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով: