ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրում ուկրաինական հարվածներից Բելգորոդում զոհվել է 1, վիրավորվել 4 մարդ։ Այս մասին հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով` Բելգորոդի մարզի երկնքում խոցվել և ճնշվել է ավելի քան 60 ուկրաինական անօդաչու։
Գլադկովը նշել է, որ անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի հարվածների տակ են հայտնվել մարզի 9 շրջանների 47 բնակավայրեր։ Արձակվել է 18 արկ, գրանցվել է ԱԹՍ–ի 102 հարձակում, որոնցից 62-ը խոցվել և ճնշվել են։
Հաշվետու ժամանակահատվածում տարբեր տեսակի վնասներ են հասցվել 6 մասնավոր տների, ենթակառուցվածքային օբյեկտի, ձեռնարկության և 16 տրանսպորտային միջոցի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։