Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ միջոցները ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 92 անօդաչու են ոչնչացրել. ՊՆ

Բելգորոդի մարզի տարածքի վրա 31 անօդաչու է խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում ՌԴ 6 մարզերի երկնքում ուկրաինական 92 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ համակարգերը ինքնաթիռատիպ ուկրաինական 92 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 31 ԱԹՍ` Բելգորոդի մարզի վրա, 29-ը` Սարատովի մարզի, 25-ը` Վորոնեժի, 3-ական` Բրյանսկի և Տամբովի, 1-ը` Կուրսկի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։