ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային փոխատեղում է իրականացրել` ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար, իսկ փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը՝ ՀՀ ոստիկանության պետ–ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,– ասված որոշումներից մեկում:
Կամո Ցուցուլյան
© Sputnik / Aram Nersesyan
Մյուս որոշումը վերաբերում է Արամ Ղազարյանի նշանակմանը։
«Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ»,– ասված է փաստաթղթում:
Արամ Ղազարյան
© Photo : official site of the Ministry of Internal Affairs of RA
Հիշեցնենք` Արամ Ղազարյանը ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի հունիսի 3-ից, իսկ Կամո Ցուցուլյանը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թ. հունվարի 9-ին։