Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի Ադրբեջանի տարածքով

Հայաստանում հեղուկ գազի ներմուծման խնդիրների ֆոնին այլընտրանքային երթուղու անհրաժեշտություն է առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այս պահին Հայաստանում հեղուկ գազի ներկրման խնդիրներ կան`պայմանավորված Վերին Լարսի անցակետի խնդիրներով և Իրանում տիրող իրավիճակով։
«Հայաստանում հեղուկ գազի հետ կապված խնդիրները շուտով կլուծվեն, քանի որ ռուսական հեղուկ գազը հնարավոր կլինի Հայաստան բերել Ադրբեջանի երկաթուղու միջոցով»,– նշեցին նախարարությունից։
Այս պահին հայտնի չէ` Հայաստանը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցում է, թե ոչ, և արդյոք հեղուկ գազը կներմուծվի նույն երթուղով, ինչ ադրբեջանական նավթամթերքը։
Նախարարությունից նշեցին, որ հստակ ժամկետներ և ներմուծող ընկերությունների անուններ այս պահին չեն կարող հայտնել։
Նշենք, որ այժմ ռուսական հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում հիմնականում երկու երթուղով՝ Վերին Լարս» անցակետով, որը տարեկան շուրջ 40 օր փակ է լինումանբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և Իրանի տարածքով, որն այժմ ներքին քաղաքական խնդիրներ ունի։
Ինչու է Իրանի կայունությունը կարևոր Հայաստանի տարածքով տարանցման համար