ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Զինված անձինք Նիգերիայի հյուսիսում գտնվող եկեղեցիներից առևանգել են ավելի քան 160 քրիստոնյայի: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հում անելով վկայակոչելով «France-Presse» գործակալությանը։
«Նրանք արգելափակել են եկեղեցու մուտքերը և ստիպել, որ հավատացյալները գնան իրենց հետևից», - գործակալությունը մեջբերում է Հյուսիսային Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Հայաբայի խոսքը:
«Sahara Reporters»–ն իր հերթին հայտնում է, որ երեկ Կադունա նահանգի Կուրմին շրջանում հարձակվել են միանգամից մի քանի եկեղեցու վրա։
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում առևանգածներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նշենք, որ վերջին տարիներին Նիգերիայում հաճախակի են դարձել եկեղեցիների վրա հարձակումները՝ հավատացյալներին առևանգելու նպատակով։ Նրանց ազատ արձակելու համար սովորաբար մեծ փրկագին են պահանջում։