ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Զապորոժիեի մարզի 365 բնակավայրերում ավելի քան 205 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, բայց, մարզպետ Եվգենի Բալիցկիի խոսքով, քիչ–քիչ վերականգնում են էլեկտրամատակարարումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը անցած գիշեր գրոհել են տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքը, ինչը հանգեցրել է էլեկտրամատակարարման մեծածավալ անջատման:
«Ներկա պահին Զապորոժիեի մարզի 365 բնակավայրերում 205 139 բաժանորդ չունի էլեկտրական հոսանք։ Անջատումների թիվը նվազում է, բայց և պահպանվում է հաճախակի անջատումների հետ կապված խնդիրը, ինչն անդրադառնում է ջերմային ցանցերի վրա», - «Мах» հարթակի ալիքում գրել է Բալիցկին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։