ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ավելի քան 60 ուկրաինական դրոն: Հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հունվարի 17-ի ժամը 23.00-ից մինչև հունվարի 18-ի ժամը 7.00-ն (Մոսկվայի ժամանակով) ընկած հատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել են 63 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, 23 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի, 13-ը՝ Բրյանսկի մարզի, 6-ական՝ Ռոստովի մարզի և Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության, 4-ական՝ Աստրախանի և Վոլգոգրադի մարզերի, 2-ական՝ Կուրսկի, 1-ական՝ Վորոնեժի, Ռյազանի մարզերի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի ջրային տարածքի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։