ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի բանակի համար օգտագործվող էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորքերի խմբավորումների հրետանին խոցել են հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի հավաքման ձեռնարկություններ, Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկայի և տրանսպորտային օբյեկտներ, ինչպես նաև 149 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների ու օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։