Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումների հետևանքով կա զոհ և վիրավոր

Մարզպետը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին և մերձավորներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդի շրջանի Նեչաևկա գյուղում FPV-դրոնի պայթյունի հետևանքով տեղում մի կին մահացել է։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածի բոլոր հարազատներին և մերձավորներին։ Գրայվորոնի շրջանի Գոլովչինո գյուղի ձեռնարկության կայանատեղիում դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մի տղամարդըստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,-գրել է իր տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետի տվյալներով՝ բժիշկները տուժածին տեղում անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, բուժհաստատություն տեղափոխվելուց նա հրաժարվել է։
Մեքենան և շինությունը վնասվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Բեսլանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բնակելի տան վրա. տուժածների թվում կա երկու երեխա