«Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան. ԶԼՄ

Установка с ракетой Brahmos. Արխիվային լուսանկար
Առաջին հրթիռների ուղարկման արարողությանը մասնակցել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթh Սինգհը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են հնդկական լրատվամիջոցները:
«Solar Defence and Aerospace Limited» ընկերության գործարանից «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի` դեպի Հայաստան արտահանման մեկնարկն այսօր Նագպուրում տվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը:
Նշվում է, որ ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել չորս «Պինակա» մարտկոցների մատակարարման վերաբերյալ, ինչը ներառում էր կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանումը ևս:
2024 թ. ամռանը հնդկական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Հնդկաստանից Հայաստանի զենքի գնման ծավալը հասել է 600 մլն դոլարի։
Ավելի վաղ Հայաստանը գնել էր հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ (Հնդկաստանում արտադրվում են ռուսական լիցենզիայով), ինչպես նաև 80 մմ հաուբիցներ և այլ զինատեսակներ: