ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Իրանն Իրաքի հետ անվտանգության վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր է մշակում։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Թեհրանում գտնվող իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ ճեպազրույցում:
«Մենք Իրաքի հետ աշխատում ենք անվտանգության հարցերով համատեղ համաձայնության հասնելու ուղղությամբ», - նշել է Արաղչին, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարի խոսքով՝ Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» ավիաբազայից ամերիկացի զինվորականների հեռանալը «Իրաքի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ապացույցն է»:
ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻՊ-ի* դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ուժերի դուրսբերումից հետո 2025 թվականի օգոստոսի 17-ին «Այն ալ Ասադ» ավիաբազան ամբողջությամբ անցել է իրաքյան բանակի վերահսկողության տակ:
* ԻՊ-ը («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: