ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնանկություն է սպասվում՝ պաշտոնին հրաժեշտ կտա ոստիկանության պետ Արամ Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնում է 168.am-ը։
«Արամ Ղազարյանի փոխարեն ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Փրկարար ծառայության ղեկավար, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հենց նա էլ վաղը Նիկոլ Փաշինյանին կուղեկցի Չարենցավանում»,- գրում է լրատվամիջոցը։
Ղազարյանն այդ պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունիսի 3-ից՝` փոխարինելով Արամ Հովհաննիսյանին։