Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 6 վիրավոր

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17–ին` ժամը 22:30–ի սահմաններում Երևանի Տիգրան Մեծ պողոտայում։ Կայքը նշում է, որ բախվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները։ «BMW» և «Toyota Land Cruiser»–ը եղել են կայանված։
Վթարի հետևանքով վիրավորվել է 6 անձ, որոնց տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ–փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։