Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բեսլանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բնակելի տան վրա. տուժածների թվում կա երկու երեխա

Հյուսիսային Օսեթիայի ղեկավարի հավաստիացմամբ՝ բոլոր տուժածներին ժամանակին բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Բեսլանում բազմաբնակարան շենքի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն:
Ավելի վաղ պաշտոնյան հայտարարել էր, որ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Բեսլանի բնակելի շենքերից մեկի տանիքին, արագ տարհանվել է 70 մարդ:
«Ճշտված տեղեկություններով՝ Բեսլանում բազմաբնակարան շենքի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորին ժամանակին բժշկական օգնություն է ցուցաբերվել»,- իր տելեգրամյան ալիքում գրել է նա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։