Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը

«Financial Times»-ի տվյալներով՝ խորհրդի ծրագրերը հավակնոտ են` ոչ միայն Գազայի կառավարում, այլև այլ հակամարտությունների կարգավորում, իսկ հեռանկարում՝ ՄԱԿ-ի այլընտրանք և դրա հնարավոր փոխարինում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Սպիտակ տունը հայտնում է, որ Գազայի կառավարման ազգային կոմիտե (NCAG) է ստեղծվել, և ներկայացրել է Խաղաղության միջազգային խորհրդի կազմը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
NCAG-ը կգլխավորի Ալի Շաասը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում: Նա կվերահսկի հիմնական հանրային ծառայությունների վերականգնումը, քաղաքացիական ինստիտուտների վերածնունդը և Գազայում առօրյա կյանքի կայունացումը:
«Խաղաղության խորհրդի հայեցակարգի իրականացման համար նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորվել է գործադիր խորհուրդ, որում ընդգրկվել են դիվանագիտության, զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսական ռազմավարության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող առաջնորդներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդի կազմում ներառվել են`
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն,
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը,
Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները,
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը,
ամերիկացի միլիարդատեր Մարկ Ռոուենը (Թրամփի քարոզարշավի դոնորներից մեկը),
Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան,
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։
Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ վերահսկելու է որոշակի ուղղություն Գազայի կայունացման և երկարաժամկետ հաջողության համար, այդ թվում՝ «կառավարչական կարողությունների ամրապնդում, տարածաշրջանային հարաբերություններ, ներդրումների վերականգնում, ներգրավում, լայնածավալ ֆինանսավորում և կապիտալի մոբիլիզացում»:
Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական են նշանակվել ԱՄՆ գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը, ինչպես նաև Արյա Լայթսթոունը, որը 2017-2021 թվականներին զբաղեցրել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի ավագ խորհրդականի պաշտոնը:
Բացի այդ, բարձր ներկայացուցչի գրասենյակին աջակցելու համար NCAG-ը ստեղծել է Գազայի Գործադիր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄԷ-ի միջազգային համագործակցության նախարար Ռիմ Ալ Հաշիմին, Նիդեռլանդների նախկին փոխվարչապետ Սիգրիդ Կաան, միլիարդատեր Մարկ Ռոուենը և գործարար Յակիր Գաբայը:
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ արձակեց մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալների։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է գրեթե 440 մարդ, ավելի քան 1200-ը` վիրավորվել։
Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ նոր ցամաքային գործողության ծրագիր է մշակել. WSJ