Սիրիան վերահսկողություն է հաստատել քրդերի նավթահանքերի նկատմամբ

Հանքավայրերը գտնվում էին քրդական կոալիցիայի կառավարման տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ռաքքա նահանգի Էթ Թաբկա քաղաքի մոտակայքում գտնվող նավթահանքերի նկատմամբ, որոնք գտնվում էին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) վերահսկողության տակ։ Տեղեկությունը հայտնում է «Al-Ikhbariya» հեռուստաընկերությունը՝ հղում անելով օպերատիվ հրամանատարությանը։
«Բանակը վերահսկողություն է հաստատել Սաֆիան և Էս Սաուրա նավթահանքերի, ինչպես նաև Էթ Թաբկա քաղաքի մոտ գտնվող Էր Ռասաֆա հանգույցի (ռազմավարական տրանսպորտային հանգույց. խմբ.) նկատմամբ», - հեռուստաալիքին հայտնել է սիրիական բանակը։
Ավելի վաղ Սիրիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են տեղակայվել Ռաքքա նահանգի տարածքում ՝ Հալեպից արևելք գտնվող Դեյր Հաֆեր քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, որտեղից հեռացել են քրդերի կազմավորումները:
Հիշեցնենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) կազմում ընդգրկված քրդական աշխարհազորայինները 2025 թվականի հոկտեմբերին Սիրիայի կառավարության հետ պայմանավորվել էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր նահանգի հանքավայրերում նավթի արդյունահանման վերահսկողությունը փոխանցելու մասին։ Համաձայնությունը ձեռք է բերվել Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են անցումային շրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան և ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին: