Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Պրիվոլիե և Պրիլուկի բնակավայրերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը ռազմական հատուկ գործողության մասին տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Պրիվոլիե և Զապորոժիեի մարզի Պրիլուկի բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Պրիլուկիի գործողությունն իրականացրել է «Արևելք» զորախմբավորումը, իսկ Պրիվոլիեինը՝ «Հարավ» զորախմբավորումը։
Միաժամանակ ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև 167 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր:
Հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստներին, հավաքման արտադրամասերին, պահեստներին, նախաթռիչքային պատրաստության և հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի գործարկման վայրերին։
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը 4 ժամում 10 ուկրաինական ԱԹՍ են չեզոքացրել Ռուսաստանի տարածքում։
Պրիլուկին գտնվում է Գուլյայպոլեի շրջանում։ 2001 թվականի տվյալներով՝ այնտեղ բնակվել է շուրջ 60 մարդ։ Գերատեսչությունը Գուլյայպոլեի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին զեկուցել էր դեկտեմբերի վերջին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։