Մարինա Վլադին Վիսոցկու սիրային նամակները փոխանցել է Ռուսաստանին

Ռոսարխիվի ղեկավարը պատմել է, թե երբ հնարավոր կլինի հրապարակել Վիսոցկու և Վլադիի նամակագրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ռուսական արմատներով ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Մարինա Վլադին Ռուսաստանին է փոխանցել խորհրդային դերասան և հեղինակային երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետ սիրային նամակագրությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի դաշնային արխիվային գործակալության ղեկավար Անդրեյ Արտիզովը:
Վլադին և Վիսոցկին ամուսնացած են եղել 1970-1980 թվականներին, Վլադին այժմ 87 տարեկան է:
«Մարիան Վլադին խնդրել է իր կենդանության օրոք չհրապարակել փոխանցված նամակները, և Ռոսարխիվը կատարում է այդ խնդրանքը», - ասել է Արտիզովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Հիշեցնենք` անցյալ տարի լրացավ Վիսոցկու մահվան 45-րդ տարին։ Նա ծնվել է 1938 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում և եղել է ԽՍՀՄ ամենահայտնի հեղինակային երգիչներից մեկը՝ կատարելով իր գրած երգերն ու բանաստեղծությունները։ Վիսոցկին բազմաթիվ վառ դերեր է ունեցել նաև կինոյում։
Փաստեր և միֆեր Վլադիմիր Վիսոցկու կյանքում «հայկական հետքի» մասին