Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքում կառուցվող շենքերից մեկում. 15 մարդ է տարհանվել

Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքում կառուցվող շենքերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 09:00-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

«Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են 15 քաղաքացու։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան»,–գրում է կայքը։

Հրդեհի հետևանքով այրվել են մալուխներ։
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։