ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում «Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին»։ Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին խփել է թիմի լավագույն ռմբարկու, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը։
Հենրիխ Մխիթարյանը խաղացել է 78 րոպե, նրան փոխարինել է իտալացի Դավիդե Ֆրատեսին։
Առաջին խաղակեսի ընթացքում Հենրիխը հարվածային դիրք է դուրս եկել տուգանային հրապարակի կենտրոնում, սակայն գնդակը նրա հարվածից հետո հեռացել է դարպասից աջ: Երկրորդ խաղակեսի սկզբում նա ձախ կողմից վտանգավոր հարված է կատարել։ Գնդակը հետ է մղել «Ուդինեզեի» դարպասապահ Մադուկա Օկոյեն։
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» պահպանել է մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դիրքը (երկրորդ տեղում «Միլանն» է, որը դեռ 1 խաղ ունի, բայց հետ է 6 միավորով)։