ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. WhatsApp հավելավածները զանգվածային կերպով կոտրում են, սակայն դեռևս անհասկանալի է, թե ինչպես։ Այս մասին ահազանգում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Զանգվածային կոտրում են, բայց դեռևս անհասկանալի է, թե ինչպես։ Վերականգնելու պրոցեսը դեռ չի ստացվում, կոդերը չեն գալիս։ Ումը չեն կոտրել, շտապ միացրեք երկփուլային անվտանգությունը, որպեսզի չկոտրեն»,- նշում է Մարտիրոսյանը։
Նա տեսանյութում բացատրում է, թե ինչ է պետք անել այս խնդրից խուսափելու համար։ Android համակարգով աշխատող սմարթֆոնների դեպքում պետք է մուտք գործել 3 կետով հատվածը, ապա կարգավորումներ, ինչից հետո էլ գաղտնաբառ ստեղծել։ iOS համակարգով աշխատող սմարթֆոններում էլ անմիջապես կարգավորումներ բաժնում մուտք գործել «հաշիվ» հատվածը, ապա «երկփուլային անվտանգություն» ու ստեղծել գաղտնաբառ։
Մարտիրոսյանը շեշտում է, որ փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է վերականգնել կոտրված հավելվածները։