ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի–Sputnik. Հայաստանի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում կմրցի նիդեռլանդական «Ազ Ալկմարի» ակումբի հետ: Այս մասին հայտնի է դարձել Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության ժամանակ։
Առաջին հանդիպումը կկայանա Երևանում փետրվարի 19 - ին, իսկ պատասխան խաղը՝ Ալկմարում փետրվարի 26-ին:
Նշենք, որ Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում գրավել է 19-րդ տեղը (36 թիմերի մեջ) ՝ վաստակելով 8 միավոր: