Հայ մարզուհին Թուրքիայում դուրս է եկել թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ

Մրցումների հիմնական փուլի առաջին խաղում Անի Ամիրաղյանը հաղթել է Թուրքիան ներկայացնող Բահար Քըլըչին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս է եկել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ITF W35 շարքի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Անիի մրցակիցը կլինի իսպանացի Անխելա Ֆիտա Բոլուդան:
Նշենք, որ քառորդ եզրափակիչում Անին երկու սեթում 6:2, 6:3 հաշվով հաղթել էր սլովենացի Դալիլա Յակուպովիչին:
Հայ թենիսիստները հաղթանակ են տարել Թուրքիայում ընթացող ITF W35 մրցաշարի որակավորման փուլում
Մինչ այդ` 1/8 եզրափակիչում, հայ մարզուհին 6:2, 6:2 հաշվով հաղթել էր իսպանացի թենիսիստուհի Մերիտշել Տեյշիդո Գարսիային:
Մրցումների հիմնական փուլի առաջին խաղում Անի Ամիրաղյանը երկու սեթերում հաղթել է Թուրքիան ներկայացնող Բահար Քըլըչին։