Բելառուսական բանակում լայնածավալ ստուգում է սկսվել. ԱԽ

Ստուգվելու են նաև զորամասերի անվտանգության և խոցման ժամանակակից միջոցներին հակազդելու հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Բելառուսական բանակում անսպասելի լայնածավալ ստուգում է սկսվել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Նախագահի Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ զինված ուժերում լայնածավալ ստուգումներ են սկսվել։ Այն համալիր բնույթ կկրի և բաղկացած կլինի մի քանի փուլից։ Ստուգման միջոցառումները հանկարծակի բնույթ ունեն», – ասել է Վոլֆովիչը։
Նա ընդգծել է, որ ստուգումն իրականացվում է` հաշվի առնելով ռազմական հատուկ գործողության փորձը և զորքերում դրա ներդրումը։
Ի թիվս այլ հարցերի` ստուգվելու են նաև զորամասերի պահպանության և ժամանակակից խոցման միջոցներին, մասնավորապես ԱԹՍ–ներին հակազդելու հարցերը: