ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում վերահսկողության տակ է առել 8 բնակավայր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը։
Գլխավոր շտաբի պետը ստուգել է հատուկ ռազմական գործողության գոտում Դնեպրոպետրովսկի ուղղությամբ գործող «Կենտրոն» զորախմբավորման կազմավորումների և զորամասերի մարտական խնդիրների կատարման ընթացքը։
«Հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում մեր վերահսկողության տակ է անցել ավելի քան 300 կմ2 տարածք», – ասել է Գերասիմովը։
Նա նաև հայտարարել է, որ ՌԴ զորքերի միացյալ խմբավորումն առաջ է շարժվում գրեթե բոլոր ուղղություններով։
ՌԴ ԶՈւ ԳՇ պետի խոսքով՝ ՌԴ զորքի վերահսկողության տակ անցած Կուպյանսկում Ուկրաինայի զինված ուժերը փորձել են իրենց ներկայությունը ցուցադրել անօդաչուների և դրոշների միջոցով։ Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերը փորձել են անօդաչուների օգնությամբ ուկրաինական դրոշներ տեղադրել Կուպյանսկի վարչական շենքերի վրա։
«Այդ գործողությունները կասեցվել են», – հավելել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։