ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մայրուղիների դեպարտամենտը։
Հունվարի 13-ին տեղեկացրել էինք, որ երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելվել էր ձնահոսքի վտանգի պատճառով։
Այս պահին երթևեկությունը վերականգնվել է միայն մարդատարների համար:
Բեռնատար ավտոմեքենաների համար ճանապարհը փակ է հունվարի 9-ից։
Հիշեցնենք` Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):