ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Բեռնատարների համար երթևեկությունը փակ էր հունվարի 9-ից։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):