Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորախումբ օրինական թիրախ է մեր զինուժի համար. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է՝ Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու համար Կիևի կողմից բրիտանական հրթիռային սպառազինության հնարավոր օգտագործումը կարող է հանգեցնել Լոնդոնի ճանաչմանը, որպես հակամարտության անմիջական կողմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած օտարերկրյա ռազմական զորախումբ կդիտվի որպես օրինական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի հարվածների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
«Բրիտանականը բացառություն չի լինի», - հավելել է նա։
Նա նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու նպատակով բրիտանական հրթիռային զենքի հնարավոր օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Լոնդոնը ճանաչվի որպես հակամարտության անմիջական կողմ: Զախարովայի խոսքով՝ նման գործողությունները կունենան համապատասխան հետևանքներ։
ԶՈւ–ն 2026–ին 8 բնակավայր է վերահսկողության տակ առել հատուկ գործողության գոտում. Գերասիմով
«Հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նոր բարձր ճշգրտության «Nightfall» բալիստիկ հրթիռներ են մշակվում, որոնք ունեն ավելի քան 500 կիլոմետր հեռահարություն և հաղթահարում են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությունը: Ռուսաստանի տարածքին հարվածելու նպատակով այս կամ ցանկացած այլ հրթիռային սպառազինության հնարավոր կիրառումը միայն մոտեցնում է այն պահը, որ Լոնդոնը հայտարարվի որպես հակամարտության կողմ՝ դրանից բխող պատասխան հակազդեցության բոլոր միջոցներով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովայի հայտարարությունները հնչել են Արևմուտքի երկրներում Ուկրաինայի համար հնարավոր «անվտանգության երաշխիքների» քննարկումների ֆոնին: Հունվարի սկզբին Փարիզում կայացել է այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցել են մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի տրամադրվող երկարաժամկետ ռազմական աջակցությունը շարունակելու, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում նրա տարածքում օտարերկրյա զորքեր տեղակայելու մտադրության մասին հռչակագիր:
Ուիտկոֆն ու Քուշները մտադիր են Մոսկվա այցելել բանակցելու համար. ԶԼՄ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերը Ուկրաինայում տեղակայելու ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար և ունի իրավիճակի կտրուկ սրացման ռիսկ: Արտասահմանյան ուժերի տեղակայման հնարավորությունը, որի մասին բարձրաձայնել էին Մեծ Բրիտանիան և մի շարք այլ եվրոպական երկրներ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որակել էր որպես ռազմական գործողությունների շարունակման հրահրում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել էր, որ Կիևի ռեժիմն ավելի ու ավելի քիչ տարածք ունի որոշումներ կայացնելու ազատության համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի բանակի հարձակողական գործողությունները Կիևին խաղաղ կարգավորում պարտադրելու ձև են, իսկ հակամարտության շարունակությունն ուկրաինական կողմի համար անիմաստ է և վտանգավոր: