Մոսկվայում գործող դեսպանատանը բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից է բացահայտվել

Որոշում է կայացվել Դևիս Գարեթ Սամյուելին զրկել հավատարմագրումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պարզել է, որ բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցը Ռուսաստան է ուղարկվել Մոսկվայում գտնվող դեսպանատան բաժիններից մեկի քարտուղարի պաշտոնում աշխատելու քողի ներքո։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
«ՌԴ ԱԴԾ–ն հակահետախուզական աշխատանքների ընթացքում բացահայտել է բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակցի՝ 1980 թվականի օգոստոսի 8-ին ծնված Դևիս Գարեթ Սամյուելին, որը Ռուսաստան է ուղարկվել Մոսկվայում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչատնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի պաշտոնում աշխատելու քողի ներքո», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ–ն շահագրգիռ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ որոշել է Դևիս Գարեթ Սամյուելին զրկել հավատարմագրումից։
Բրիտանացին պետք է երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։
Ռուսաստանի ԱԴԾ-ն Ադիգեայի դպրոցներից մեկում ահաբեկչություն է կանխել