Մեր աշխատանքի գնահատականն է․ Սինանյանը՝ ստացած պարգևավճարի մասին

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը չցանկացավ պատասխանել հարցին՝ ազնի՞վ է այդքան պարգևավճար ստանալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանն իր աշխատանքի գնահատականն է համարում ստացված պարգևավճարը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ստացել եմ այնքան, որքան բոլորը։ Դա կառավարության որոշումն է եղել, աշխատանքի գնահատականն է»,- նշեց Սինանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ազնի՞վ է համարում այդ չափի պարգևավճարը (մոտ 6-7 մլն դրամ), Սինանյանը պատասխանեց՝ գնահատողն ինքը չի եղել, հետևաբար այդ հարցին չի կարող պատասխանել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Այսպես՝ բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։
Ինչո՞ւ են պաշտոնյանները «համեստ» պարգևատրումներ ստացել. Փաշինյանի պատասխանը